Ֆրանսիական ՊՍԺ-ն հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» և Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի ծառայություններով, հաղորդում է El Nacional-ը:
Կիսապաշտպանությունում իսպանացիներ Կարլոս Սոլերի ու Ֆաբիան Ռուիսի, պորտուգալացիներ Վիտինյայի ու Ռենատու Սանշեշի առկայությանը փարիզյան ակումբին չի խանգարում մտածել 19-ամյա անգլիացուն ձեռք բերելու մասին։
ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լուիշ Կամպուշն արդեն կապ է հաստատել գերմանական ակումբի հետ՝ քննարկելու Բելինգեմի տեղափոխությունն իրականացնելու հնարավորությունը: Ֆրանսիացիները պատրաստ են վճարել 120 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Բելինգեմն Անգլիայի հավաքականի կազմում մասնակցել է 5 խաղի, խփել 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում:


