Բրազիլական «Կորինտիանսի» հենակետային կիսապաշտպան Գաբրիել Մոսկարդոն մինչև 2028 թվականը պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ, տեղեկացնում է փարիզյան ակումբի պաշտոնական կայքը:
Ֆրանսիայի չեմպիոնը 18-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու համար բրազիլական ակումբին վճարել է 20 միլիոն եվրո: Ընթացիկ մրցաշրջանի մնացած հատվածը Մոսկարդոն վարձավճարով կանցկացնի «Կորինտիանսի» կազմում:
Նախորդ տարվա սեպտեմբերին Մոսկարդոն նորամուտն է նշել Բրազիլիայի երիտասարդական հավաքականի կազմում, իսկ «Կորինտիանսի» հիմնական թիմում անցկացրել է 25 հանդիպում և դարձել մեկական գոլի ու ասիստի հեղինակ: