Logo

ՊՍԺ-ն նոր պայմանագրեր է կնքել Էնրիկեի, Հաքիմիի, Վիտինյայի և Մենդեշի հետ

00:27 / 08.02.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն հայտարարել է գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի և երեք ֆուտբոլիստների հետ նոր պայմանագրեր կնքելու մասին:

Իսպանացի մասնագետի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը: Էնրիկեն փարիզյան գրանդը գլխավորում է 2023 թվականի հուլիսից:

ՊՍԺ-ն նոր պայմանագրեր է կնքել նաև մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հաքիմիի, նույն դիրքի խաղացող, պորտուգալացի Նունու Մենդեշի և նրա հայրենակից, կիսապաշտպան Վիտինյայի հետ: Երեք խաղացողների նոր համաձայնագրերը նախատեսված են մինչև 2029 թվականի հուլիսի 1-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ