Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն նոր պայմանագիր կառաջարկի Կիլիան Մբապեին, հայտնում է Marca-ն։
Փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին հունիսի 30-ին կհանդիպի ֆրանսիացի հարձակվողի մայր Ֆայզա Լամարին, որը նաև ֆուտբոլիստի գործակալն է:
Ամենայն հավանականությամբ, ՊՍԺ-ն Ֆրանսիայի հավաքականի ավագին կառաջարկի 2-3 տարով երկարաձգել պայմանագրի ժամկետը՝ 2024 թվականին նրա տրանսֆերային իրավունքը Մադրիդի «Ռեալին» վաճառելու բանավոր խոստումով։
Հիշեցնենք, որ «Արքայական ակումբը» վաղուց է հետաքրքրված 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով: ՊՍԺ-ի հետ Մբապեի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:


