Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ղեկավարությունը դիտարկում է անգլիական «Լիվերպուլի» եգիպտոսցի հարձակվող Մուհամեդ Սալահի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը, հայտնում է El Nacional-ը:
Փարիզյան ակումբը պատրաստ է Սալահին տարեկան վճարել 40 միլիոն եվրո աշխատավարձ։ Եթե նման խոշոր պայմանագիր ստորագրվի, 32-ամյա հարձակվողը կդառնա Եվրոպայի ամենաբարձր վարձատրվող խաղացողը, աշխարհում էլ կլինի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը:
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատարի հետ Եգիպտոսի հավաքականի լավագույն ռմբարկուի պայմանագրի ժամկետը կավարտվի 2025 թվականի հուլիսի 1-ին: Սալահը «Լիվերպուլում» է հանդես գալիս 2017 թվականի հուլիսից: