Ֆրանսիայի Լիգա 1-ի 10-րդ տուրում ՊՍԺ-ն մրցակցի դաշտում չկարողացավ հաղթել հետնապահներից «Լորյանին». հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով։
Փարիզյան գրանդից հաշիվը 49-րդ րոպեին բացեց Նունու Մենդեշը, սակայն մրցակիցն ընդամենը երկու րոպե անց խփեց պատասխան գոլը։
Հանդիպման հերոս դարձավ «Լորյանի» դարպասապահ Իվոն Մվոգոն` կատարելով 7 սեյվ։
Գործող չեմպիոնը 21 միավորով առաջին տեղում է, «Լորյանը» 9 միավորով 16-րդն է։
Ֆրանսիայի Լիգա 1, 10-րդ տուր
«Լորյան» - ՊՍժ` 1-1
Իգոր Սիլվա, 51 - Նունու Մենդեշ, 49
Լիգա 1-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


