Logo

ՊՍԺ-ն Մբապեին կհեռացնի կազմից, եթե չընտրի 2 տարբերակներից մեկը

21:01 / 31.07.2023Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍժ-ն ռմբարկու Կիլիան Մբապեին կհեռացնի կազմից, եթե վերջինս հրաժարվի երկարաձգել պայմանագիրը կամ փոխել ակումբային գրանցումը:

Foot Mercato-ի համաձայն՝ այսպիսի որոշում են կայացրել փարիզյան ակումբի սեփականատերերը: Ղեկավարությունը ցանկանում է ֆրանսիացուն հասկացնել, որ միայն պայմանագրի երկարաձգումը կամ հեռանալը կարող է մեղմել լարվածությունը:

Ավելի վաղ ՊՍԺ-ն պաշտոնապես տրանսֆերի էր հանել աշխարհի չեմպիոնին՝ հեռացնելով մինչմրցաշրջանային պատրաստության հայտացուցակից:

Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեն 2017 թվականից է խաղում ֆրանսիական ակումբում: 24-ամյա հարձակվողը ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 260 հանդիպման, խփել 212 գոլ և կատարել 98 գոլային փոխանցում: Նա ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ