Logo

ՊՍԺ-ն Մբապեին 400 միլիոն եվրո է առաջարկել

14:50 / 19.01.2024Ֆուտբոլ
null

Փարիզի ՊՍԺ-ն ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին 400 միլիոն եվրո արժողությամբ չորս տարվա պայմանագիր է առաջարկել, հայտնում է  RMC Sport-ի մեկնաբան, After Foot շոուի հաղորդավար Ստեֆան Գին:

«Ես կարող եմ ասել, եթե ամեն ինչ կախված է փողից, ինչպես ասում է Կիլիանի մայրը, ապա ՊՍԺ-ն մրցակցությունից դուրս է: ՊՍԺ-ն 4 տարվա համար նրան առաջարկել է 400 միլիոն եվրո։ Envoyé Spécial վավերագրական ֆիլմի համաձայն՝ Կիլիանն այժմ տարեկան վաստակում է 100 միլիոն եվրո՝ հաշվի առնելով եկամուտի բոլոր աղբյուրները, այդ թվում՝ գովազդային վճարները։ Իսկ այժմ ՊՍԺ-ն պատրաստ է նրան 100 միլիոն եվրո մաքուր աշխատավարձ վճարել»,- ասել է Ստեֆան Գին։

Հիշեցնենք, որ Մբապեի ծառայություններով շարունակում է հետաքրքրվել Մադրիդի «Ռեալը»։ 25-ամյա ֆրանսիացու պայմանագրի ժամկետը ՊՍԺ-ի հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում։ 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ