Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն պատրաստ է այս ամռանը բաժանվել բրազիլացի հարձակվող Նեյմարից։
Sky Sports-ի համաձայն՝ փարիզյան ակումբը պատրաստ է 31-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ բանակցություններ սկսել 60-100 միլիոն եվրոյի առաջարկի դեպքում։ ՊՍԺ-ի ղեկավարությունը տրանսֆերային գինը կորոշի՝ կախված նրանից, թե որ ակումբն է գնորդը։
Նեյմարը ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա», սակայն դա գրեթե անհնար է կատալոնական ակումբի՝ ֆինանսական ֆեյր-փլեյի հետ կապված խնդիրների պատճառով։
Հիշեցնենք, որ բրազիլացին կատալոնական ակումբում խաղացել է 2013-2017-ին, իսկ ՊՍԺ-ն միացել էր 222 միլիոն եվրոյի դիմաց։ Նախորդ մրցաշրջանի մեծ մասը հարձակվողը բաց էր թողել վնասվածքի պատճառով։ Նեյմարն օգոստոսի 3-ին վերադարձը խաղադաշտ նշել էր դուբլով։


