Ֆրանսիայի առաջնության 29-րդ տուրում երկրի գործող չեմպիոն ՊՍԺ-ն սեփական խաղադաշտում 0-1 հաշվով անակնկալ պարտություն կրեց «Լիոնից»:
Հանդիպման միակ գոլը երկրորդ խաղակեսում խփեց ֆրանսիացի հարձակվող Բրեդլի Բարկոլան: 39-րդ րոպեին «Լիոնի» ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լակազետը վրիպեց 11-մետրանոցից:
ՊՍԺ-ն երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց և 66 միավորով առաջին տեղում է։ 2-3-րդ տեղերը բաժանող , «Լանսն» ու «Մարսելն» ունեն 60-ական միավոր, իսկ «Լիոնը» 44 միավորով 9-րդն է:
2023 թվականին ՊՍԺ-ն 18 խաղում կրել է 8 պարտություն։ Նախորդ անգամ փարիզցիներն նման անհաջող ցուցանիշ գրանցել էին 2001 թվականին՝ 18 խաղում կրելով 9 պարտություն։ Բացի այդ, ՊՍԺ-ն երկու անընդմեջ տնային պարտություն կրեց 2007 թվականից հետո առաջին անգամ։
Ֆրանսիայի առաջնություն, 29-րդ տուր
ՊՍԺ - «Լիոն»՝ 0-1 (տեսանյութ)
Բրեդլի Բարկոլա, 56
Չիրացված 11-մետրանոց՝ Ալեքսանդր Լակազետ, 39 («Լիոն»)