Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն խզել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեի հետ:
«ՊՍԺ-ն շնորհակալություն է հայտնում Քրիստոֆ Գալտեին, նրա օգնականներ Տիերի Օլեքսիակին և Ժոաո Սակրամենտոյին՝ ամբողջ մրցաշրջանի ընթացքում կատարած պրոֆեսիոնալ աշխատանքի համար և լավագույնը մաղթում հետագա կարիերայում»,- ասվում է փարիզյան ակումբի պաշտոնական հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Գալտյեն ՊՍԺ-ն գլխավորել էր 2022 թվականի հունիսին: Նրա գլխավորությամբ փարիզցիները 11-րդ անգամ հռչակվել էր Լիգա 1-ի չեմպիոն: Չեմպիոնների լիգայում ֆրանսիական ակումբը պայքարից դուրս էր մնացել 1/8 եզրափակիչից՝ պարտվելով Մյունխենի «Բավարիային»:
Ավելի վաղ 56-ամյա մասնագետն աշխատել է «Նիսում», իսկ նախքան այդ՝ «Լիլում», «Սենտ Էթյենում» և այլ ֆրանսիական ակումբներում: Օրեր առաջ նա ձերբակալել էր ռասիզմի մեջ մեղադրվելու պատճառով:
Ըստ ֆրանսիական մամուլի՝ ՊՍԺ-ում Քրիստոֆ Գալտյեին կփոխարինի Իսպանիայի ազգային հավաքականի, կատալոնական «Բարսելոնայի» և իտալական «Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն։


