Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն Լիգա 1-ի 6-րդ տուրում 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Մարսելի» դարպասը:
Փարիզյան ակումբի կազմում գոլով աչքի ընկան մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հաքիմին, որը հրաշալի հարված կատարեց տուգանայինից, ֆրանսիացի հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանին, իսկ պորտուգալացի հարձակվող Գոնսալու Ռամուշը ձևակերպեց դուբլ:
ՊՍԺ-ի մեկնարկային կազմում էր ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, որը 15-րդ րոպեին վնասվածք ստացավ, սակայն շարունակեց խաղը: 32-րդ րոպեին նրան փոխարինեց Գոնսալու Ռամուշը:
Իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած ՊՍԺ-ն միավորների քանակը հասցրեց 11-ի և չորրորդ տեղում է: «Մարսելը» 9 միավորով 7-րդն է:
Լիգա 1, 6-րդ տուր
ՊՍԺ - «Մարսել»՝ 4-0 (տեսանյութ)
Աշրաֆ Հաքիմի, 8, Ռանդալ Կոլո-Մուանի, 37, Գոնսալու Ռամուշ, 47, 89