Logo

ՊՍԺ-ն հաղթեց խոշոր հաշվով հաղթեց և ավելի մոտեցավ չեմպիոնությանը

22:57 / 24.04.2024Ֆուտբոլ
null

Ֆրանսիական Լիգա 1-ի 29-րդ տուրից հետաձգված խաղում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 4-1 հաշվով հաղթեց «Լորյանին»։

Լուիս Էնրիկեի գլխավորած թիմի կազմում դուբլի հեղինակ դարձան ֆրանսիացի հարձակվողներ Ուսման Դեմբելեն ու Կիլիան Մբապեն։ 25-ամյա Մբապեն 26 գոլով վստահորեն գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

«Պարի Սեն-Ժերմենը» վաստակեց 69 միավոր և առաջնության ավարտից 4 տուր առաջ շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Փարզիյան ակումբը 14 միավորով գերազանցում է երկրորդ տեղը զբաղեցնող «Մոնակոյին»։ Մոնեգասկյան ակումբը 30-րդ տուրում դեռ չի անցկացրել իր հանդիպումը և կընդունի «Լիլին»։ «Լորյանը» 26 միավորով նախավերջին` 17-րդ տեղում է։

Լիգա 1, 29-րդ տուր

«Լորյան» - ՊՍԺ` 1-4 (տեսանյութ)

Մոհամեդ Բամբա, 73 - Ուսման Դեմբելե, 19, 60, Կիլիան Մբապե, 22, 90

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա