Ֆրանսիայի Լիգա 1-ի 25-րդ տուրում գործող չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 4-1 հաշվով հաղթեց «Ռենին»:
Դուբլ գրանցեց ֆրանսիացի վինգեր Ուսման Դեմբելեն, մեկական գոլ էլ խփեցին նրա հայրենակից Բրեդլի Բարկոլան ու պորտուգալացի հարձակվող Գոնսալու Ռամուշը:
Իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը 65 միավորով առաջատարն է, 16 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Մարսելին»: «Ռենը» 29 միավորով 11-րդն է:
Ֆրանսիայի Լիգա 1, 25-րդ տուր
«Ռեն» - ՊՍԺ` 1-4 (տեսանյութ)
Լիլիան Բրեշիեր, 53 - Բրեդլի Բարկոլա, 27, Գոնսալու Ռամուշ, 50, Ուսման Դեմբելե, 90+1, 90+4
Լիգա 1-ի հանդիպումները՝ «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքների ուղիղ եթերում, Fast TV հավելվածում (iOS, Android):


