Ֆրանսիական ՊՍԺ-ն «Մոնակոյի» դեմ այսօր կայանալիք խաղից առաջ կհայտարարի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի, կիսապաշտպան Վիտինյայի, պաշտպաններ Աշրաֆ Հակիմիի ու Նունու Մենդեշի հետ պայմանագրերիի ժամկետը երկարաձգելու մասին, հայտնում է RMC Sport-ը:
🚨🔴🔵 La prolongation de contrat de Luis Enrique va être officialisée ce soir lors de PSG Monaco. Contrat jusqu’en 2027. pic.twitter.com/XpkwDAafjq
— Fabrice Hawkins (@FabriceHawkins) February 7, 2025
54-ամյա մասնագետը փարիզյան գրանդում է 2023 թվականի հուլիսից:
Էնրիկեն ՊՍԺ-ի հետ նախորդ մրցաշրջանում դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, նվաճել է երկրի գավաթն ու սուպերգավաթը:
Փարիզյան թիմի ղեկին իսպանացի մասնագետը հաղթել է 85 խաղերից 57-ը (18 ոչ-ոքի, 10 պարտություն):
ՊՍԺ-ն Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում անպարտելի է (15 հաղթանակ, 5 ոչ-ոքի) և 10 միավորի առավելությամբ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:


