Անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Իբրահիմա Կոնատեն կարող է կարիերան շարունակել Փարիզի ՊՍԺ-ում։
L’Equipe-ը հայտնում է, որ փարիզյան ակումբը հետաքրքրված է ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով, բայց նրա տրանսֆերը գնելու համար հստակ քայլեր չի ձեռնարկել։ «Պարի Սեն-Ժերմենի» մարզչական շտաբը կարծում է, որ Կոնատեն ունվերսալ ֆուտբոլիստ է և կարող է փակել պաշտպանության բոլոր դիրքերը։
«Լիվերպուլն» էլ իր հերթին արդեն մի քանի ամիս 25-ամյա ֆուտբոլիստի հետ բանակցում է 2026 թ. հունիսի 30-ին ավարտվող պայմանագիրը երկարաձգելու շուրջ։ Ակումբում հուսով են, որ Կոնատեն չի հեռանա։
Իբրահիմա Կոնատեն ավարտված մրցաշրջանում 37 խաղում դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ։


