Logo

ՊՍԺ-ն հերթական խոշոր տրանսֆերն է պատրաստում

20:30 / 29.08.2023Ֆուտբոլ
null

Ֆրանսիական ՊՍԺ-ն փորձում է ձեռք բերել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» 24-ամյա հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանիին:

L'Equipe-ը գրում է, որ փարիզցիները 65 միլիոն եվրո են առաջարկել ֆրանսիացի ֆուտբոլիստի համար: ՊՍԺ-ն գերմանական ակումբին առաջարկել է գործարքում ներառել նաև 21-ամյա ֆրանսիացի հարձակվող Հուգո Էկիտիկեին: Կողմերի միջև բանակցությունները վճռական փուլում են: 

«Այնտրախտի» պատասխանը դեռ հայտնի չէ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆրանկֆուրտը ներկայացնող ակումբը հրաժարվել է վաճառել իր առաջատարին 80 միլիոն եվրոյով: 

Կոլո-Մուանին նախորդ մրցաշրջանում Բունդեսլիգայում անցկացրած 32 խաղում 15 գոլ է խփել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա