Logo

ՊՍԺ-ն հերթական «բոմբն» է պատրաստում ու շուտով ևս մեկ աստղի կգնի

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 23.08.2021ՍՊՈՐՏ
nasser al khelaifi paris saint germain president 2018 1co9oukx8sk8l1prvl0ku0s2pm - ՊՍԺ-ն հերթական «բոմբն» է պատրաստում ու շուտով ևս մեկ աստղի կգնի

ՊՍԺ-ն կանգ չի առնում ու ևս մեկ ֆուտբոլիստի է գնելու մինչև տրանսֆերային շուկայի փակումը:

Ինչպես տեղեկացնում է L’Equipe-ը, «Ռենի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան արդեն անցկացրել է վերջին հանդիպումն իր թիմի կազմում և առաջիկա օրերին կփոխի ակումբը: Աղբյուրի փոխանցմամբ՝ երիտասարդ կիսապաշտպանը տեղափոխվելու է ՊՍԺ՝ 30 մլն եվրոյի դիմաց:

Հաղորդվում է, որ Կամավինգայի իրական արժեքը շատ ավելի բարձր է, սակայն ֆուտբոլիստի պայմանագրի ավարտին 1 տարի է մնացել, ինչի արդյունքում էլ նա կհեռանա ընդամենը 30 մլն եվրոյի դիմաց:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ