Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն հայտնել է, թե երբ մարզումներին կվերադառնա վնասվածք ստացած արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին:
««Մարսելի» դեմ խաղում վնասվածք ստացած Լիոնել Մեսին բժիշկների հսկողության տակ կմնա 48 ժամ։ Նրա վերադարձը մարզումներին նախատեսված է փետրվարի 13-ին»,- նշված է ակումբի հաղորդագրությունում:
«Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրը բաց կթողնի «Մոնակոյի» դեմ Ֆրանսիայի առաջնության 23-րդ տուրի հանդիպումը, որը կկայանա փետրվարի 11-ին: Աշխարհի չեմպիոնը մարզումներին կվերադառնա Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղից մեկ օր առաջ: ՊՍԺ - «Բավարիա» դիմակայության առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 14-ին Ֆրանսիայում:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում 35-ամյա ֆուտբոլիստը ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 25 հանդիպման, դարձել 15 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: