Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն պաշտոնապես հայտարարել է ուրուգվայցի կիսապաշտպան Մանուել Ուգարտեի տեղափոխության մասին:
Փարիզյան ակումբն Ուրուգվայի հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար Լիսաբոնի «Սպորտինգին» վճարել է 60 միլիոն եվրո: ՊՍԺ-ի հետ Ուգարտեի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը:
Հիշեցնենք, որ կիսապաշտպանը 2021 թվականի օգոստոսից էր խաղում «Սպորտինգում»:


