Logo

ՊՍԺ-ն հաղթեց «Մարսելին» և գլխավորեց մրցաշարային այղուսակը

01:55 / 28.10.2024Ֆուտբոլ
null

Ֆրանսիական Լիգա 1-ի 9-րդ տուրում գործող չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթեց «Մարսելին»։

Փարիզյան ակումբը բոլոր գոլերը խփեց առաջին խաղակեսում. աչքի ընկան պորտուգալացի կիսապաշտպան Ժոաու Նևեշը, ֆրանսիացի վինգեր Բրեդլի Բարկոլան, իսկ մրցակցի արգենտինացի պաշտպան Լեոնարդո Բալերդին գրավեց սեփական դարպասը։

Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը վաստակեց 23 միավոր, օգտվեց «Մոնակոյի»` «Նիսից» կրած պարտությունից (1-2) և գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ «Մոնակոն» 20 միավորով նահանջեց երկրորդ տեղ, իսկ «Մարսելը» 17 միավորով երրորդն է։

Ֆրանսիայի Լիգա 1, 9-րդ տուր

«Մարսել» - ՊՍԺ` 0-3

Ժոաու Նևեշ, 7, Լեոնարդո Բալերդի, 29 (ինքնագոլ), Բրեդլի Բարկոլա, 40

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ