Logo

ՊՍԺ-ն հաղթեց «Մարսելին» և 19 միավորի առավելություն ստացավ

02:15 / 17.03.2025Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի Լիգա 1-ի 26-րդ տուրում ՊՍԺ-ն «Պարկ դե Պրենս» ստադիոնում 3-1 հաշվով հաղթեց «Մարսելին»։

Փարիզյան գրանդից դարպասի գրավմամբ աչքի ընկան Ուսման Դեմբելեն և Նունու Մենդեշը, իսկ մրցակցի պաշտպան Պոլ Լիռոլան գրավեց սեփական դարպասը։

Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը 68 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է և արդեն 19 միավորի առավելություն ունի երկրորդ տեղը զբաղեցնող «Մարսելի» նկատմամբ։ Պրովանսյան ակումբը վաստակել է 49 միավոր։

Ֆրանսիայի Լիգա 1, 26-րդ տուր

ՊՍԺ - «Մարսել»` 3-1 (տեսանյութ)

Ուսման Դեմբելե, 17, Նունու Մենդեշ, 42, Պոլ Լիռոլա, 76 (ինքնագոլ) - Ամին Գուիրի, 51

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ