Լիգա 1-ի 13-րդ տուրում Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍԺ-ն տանը 4-3 հաշվով հաղթեց «Տրուային»:
Փարիզյան ակումբի կազմում աչքի ընկան իսպանացի կիսապաշտպան Կառլոս Սոլերը, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, բրազիլացի հարձակվող Նեյմարն ու ֆրանսիացի ռմբարկու Կիլիան Մբապեն: Հյուրերից դուբլ ձևակերպեց գվինեացի հարձակվող Մամա Բալդեն, մեկ գոլ էլ խփեց խորվաթ կիսապաշտպան Անտե Պալավերսան:
ՊՍԺ-ն 35 միավոով առաջատարն է, «Տրուան» 13 միավորով 11-րդն է:
Ֆրանսիայի Լիգա 1, 13-րդ տուր
ՊՍԺ - «Տրուա»՝ 4-3 (տեսանյութ)
Կառլոս Սոլեր, 24, Լիոնել Մեսի, 55, Նեյմար, 62, Կիլիան Մբապե, 76 (11մ.) - Մամա Բալդե, 3, 52, Անտե Պալավերսա, 88