ՊՍԺ-ն ֆրանսիական Լիգա 1-ի 6-րդ տուրում սեփական դաշտում 3-1 հաշվով հաղթեց «Ռենին»:
Լուիս Էնրիկեի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Ֆրանսիայի ազգային հավաքականի վինգեր Բրեդլի Բարկոլյան, մեկ գոլ էլ խփեց հարավկորեացի կիսապաշտպան Լի Կան Ինը։
«Պարին Սեն-Ժերմենը» 16 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, «Ռենը» 7 միավորով 8-րդն է։
Լիգա 1, 6-րդ տուր
ՊՍԺ - «Ռեն»` 3-1 (տեսանյութ)
Բրեդլի Բարկոլյա, 30, 68, Լի Կան Ին, 58 - Առնո Կալիմուենդո, 73 (11մ)