Ֆրանսիական Լիգա 1-ի 32-րդ տուրից հետաձգված խաղում Փարիզի ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց «Նիսին»։
Հանդիպման բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում։ Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը 18-րդ րոպեին ֆրանսիացի վինգեր Բրեդլի Բարկոլյայի ու 23-րդ րոպեին 18-ամյա պաշտպան Յորամ Զագեի խփած գոլերի շնորհիվ երկու գնդակի առավելություն ստացավ։ Տանտերերը 32-րդ րոպեին պատասխանեցին Մոհամեդ-Ալի Չոյի դիպում հարվածով։
«Պարի Սեն-Ժերմենը» 73 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Փարիզյան ակումբն արդեն նվաճել է Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը։ «Նիսն» ունի 54 միավոր և 5-րդն է։
«Մարսելը» հյուրընկալվելիս 0-1 հաշվով պարտվեց «Ռեյմսին», որը 44 միավորով բարձրացավ 10-րդ տեղ։ Մարսելցիները 47 միավորով 8-րդն են։
Լիգա 1, 32-րդ տուր
«Նիս» - ՊՍԺ` 1-2 (տեսանյութ)
Մոհամեդ-Ալի Չո, 32 - Բրեդլի Բարկոլյա, 18, Յորամ Զագե, 23
📺 #OGCNPSG (1-2) - HIGHLIGHTS
— Paris Saint-Germain (@PSG_English) May 16, 2024
The highlights of the Parisian victory in Nice, with goals from Bradley Barcola and Yoram Zague! 👊🟥🟦 pic.twitter.com/Lt58UGRMq9
«Ռեյմս» - «Մարսել»` 1-0
Շանսել Մբեմբա, 33 (ինքնագոլ)