ՊՍԺ-ն Լիգա 1-ի 22-րդ տուրում հյուրընկալվեց «Նանտին» և հաղթեց 2-0 հաշվով: Գործող չեմպիոնի կազմում գոլի հեղինակ դարձան Ֆրանսիայի ազգային հավաքականի պաշտպան Լուկաս Էրնանդեսն ու հարձակվող Կիլիան Մբապեն:
Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը 53 միավորով ամրապնդվեց առաջին տեղում, 14 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող «Նիսին»: «Նանտը» 22 միավորով 13-րդն է:
Լիգա 1, 22-րդ տուր
«Նանտ» - ՊՍԺ՝ 0-2
Լուկաս Էրնանդես, 60, Կիլիան Մբապե, 78 (11մ)


