Logo

ՊՍԺ-ն հաղթեց 9:0 հաշվով. Մբապեն՝ հեթ-տրիկի հեղինակ

01:44 / 08.01.2024Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում ՊՍԺ-ն հյուրընկալվել է «Ռևելին» և ջախջախիչ հաղթանակի հասել 9:0 հաշվով: Լուիս Էնրիկեի թիմը 4 գոլ է խփել առաջին խաղակեսում և 5-ը՝ երկրորդում:

Փարիզցիների կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Կիլիան Մբապեն: Ֆրանսիացին նաև մեկ գոլային փոխանցում է գրանցել:

Երկուական ասիստ են կատարել նաև իսպանացիներ Կառլոս Սոլերը և Մարկո Ասենսիոն, իսկ Ռանդալ Կոլո-Մուանին աչքի է ընկել երկու գոլով:

1/16 եզրափակիչում ՊՍժ-ի մրցակիցը հայտնի կդառնա վիճակահանությունից հետո:

Ֆրանսիայի գավաթ, 1/32 եզրափակիչ
«Ռևել» – ՊՍԺ՝ 0:9

Կիլիան Մբապե, 16, 45, 48, Մաքսենս Նգուսան (ինքնագոլ), 38, Մարկո Ասենսիո, 43, Գոնսալու Ռամուշ, 71, Ռանդալ Կոլո-Մուանի, 76, 90, Չեր Նդուր, 87

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ