ՊՍԺ-ն Ֆրանսիայի Լիգա 1-ի 31-րդ տուրում ընդունեց «Հավրին» և ոչ-ոքի կորզեց՝ 3-3: Լուիս Էնրիկեի գլխավորած թիմի կազմում գոլի հեղինակ դարձան ֆրանսիացի վինգեր Բրեդլի Բարկոլան, մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հաքիմին և պորտուգալացի հարձակվող Գոնսալու Ռամուշը:
ՊՍԺ-ն 70 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, 12 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող «Մոնակոյին», որն այս տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել: Եթե այս տուրում «Մոնակոն» չհաղթի, ապա ՊՍԺ-ն առաջնության ավարտից երեք տուր առաջ կհռչակվի չեմպիոն: «Հավրն» էլ 29 միավորով 15-րդն է:
Ֆրանսիայի Լիգա 1, 31-րդ տուր
ՊՍԺ - «Հավր»՝ 3-3 (տեսանյութ)
Բրեդլի Բարկոլա, 29, Աշրաֆ Հաքիմի, 78, Գոնսալու Ռամուշ, 90+5 - Քրիստոֆեր Օպերի, 19, Անդրե Այու, 38, Աբդուլայ Տուրե, 61 (11մ)