Ֆրանսիայի Լիգա 1-ի 23-րդ տուրի կենտրոնական խաղում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 3-2 հաշվով հաղթեց «Լիոնին»:
Դուբլ գրանցեց մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հաքիմին, մեկ գոլ էլ խփեց ֆրանսիացի վինգեր Ուսման Դեմբելեն:
Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը 59 միավորով առաջին տեղում է, «Լիոնը»` 36 միավորով 6-րդը:
Ֆրանսիայի Լիգա 1, 23-րդ տուր
«Լիոն» - ՊՍԺ` 2-3 (տեսանյութ)
Ռայան Չերկի, 83, Կորենտին Տոլիսո, 90+2 - Աշրաֆ Հաքիմի, 53, 85, Ուսման Դեմբելե, 59