Logo

ՊՍԺ-ն Ֆելիշի տրանսֆերի գլխավոր հավակնորդն է

Հեղինակ
Վարդան Ղազարյան
21:31 / 28.10.2022ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշը կարող է առաջիկայում հեռանալ թիմից: Նրա տրանսֆերի գլխավոր հավակնորդը ֆրանսիական ՊՍԺ-ն է, հայտնում է Calciomercato-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆելիշը ցանկանում է հունվարին հեռանալ «Աթլետիկոյից» և ֆրանսիական ակումբի ղեկավարությունը կարող է նրան հրավիրել՝ հաշվի առնելով, որ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ամռանը մտադիր է փոխել ակումբը:

Ֆելիշն «Աթլետիկոյի» ֆուտբոլիստ է դարձել 2019 թվականին՝ 128 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվելով պորտուգալական «Բենֆիկայից»:

Ընթացիկ մրցաշրջանում Ֆելիշը մասնակցել է Իսպանիայի առաջնության 10 խաղի և կատարել 3 արդյունավետ փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ