Ֆրանսիական ՊՍԺ-ն մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել իտալական «Նապոլիի» վրացի վինգեր Խվիչա Կվարացխելիայի տրանսֆերային իրավունքը, հայտնում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ակումբներն այժմ բանակցությունների փուլում են: Փարիզյան գրանդը պատրաստ է գործարքի մեջ ներառել նաև սլովակ պաշտպան Միլան Շկրինյարին:
Հիշեցնենք, որ 23-ամյա Կվարացխելիայի ու «Նապոլիի» միջև պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը ներառյալ: