Ֆրանսիական ՊՍԺ-ն դադարել է բանակցությունները թիմի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի հետ նոր պայմանագրի շուրջ, հայտնում է հանրահայտ լրագրող Ֆաբրիս Հոկինսը:
Աղբյուրի համաձայն՝ փարիզցիների ղեկավարությունը գտնում է, որ իտալացու խաղամակարդակը չի համապատասխանում նրա պահանջած գումարին:
Այժմ կողմերը ժամանակավորապես սառեցրել են բանակցությունները:
Հիշեցնենք, որ 25-ամյա Դոնարումայի գործող պայմանագիրն ավարտվելու է 2026 թվականի ամռանը: