Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն փետրվարի 24-ին բաց մարզում կանցկացնի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Փարիզցիները նախորդ անգամ տնային ստադիոնում բաց մարզում անցկացրել են 11 տարի առաջ:
ՊՍԺ-ի տնային խաղերի սեզոնային բաժանորդագրություն ունեցողները կստանան բաց մարզման երկու տոմս, ինչպես նաև կունենան հավելյալ տոմսեր գնելու առաջնային իրավունք: Փարիզյան ակումբի երկրպագուները տոմսերը կկարողանան գնել 5-ից 15 եվրոյով: Մարզումը կտևի մեկ ժամ:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ընթացիկ առաջնության 23 տուրերից հետո ՊՍԺ-ն 54 միավորով առաջատարն է և 5 միավոր է գերազանցում երկրորդ տեղում գտնվող «Մարսելին»: Բոլոր մրցաշարերում փարիզյան ակումբը պարտվել է 3 խաղ անընդմեջ: