Logo

ՊՍԺ-ն չի վճարել Մբապեի աշխատավարձն ու բոնուսները

12:51 / 29.05.2024Ֆուտբոլ
null

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն պայմանագրի ավարտից հետո չի ստանա ապրիլի աշխատավարձն ու ապրիլի բոնուսները, հայտնում է L’Equipe-ը:

Մոտավորապես 80 միլիոն եվրո կազմող գումարը, որը համապատասխանում է լոյալության համար նախատեսված գումարին,  ֆրանսիական գրանդը 25-ամյա ֆուտբոլիստին վճարել էր փետրվարին:

Ավելի վաղ ՊՍԺ-ն պահանջել էր «Ռեալից» վճարել այդ գումարը, բայց «Արքայական ակումբը» հրաժարվել էր:

Այն բանից հետո, երբ փարիզյան ակումբը հասկացել էր, որ Մբապեն չի երկարաձգելու պայմանագիրը, չէր վճարել նախատեսված գումարը:

Այժմ կողմերի փաստաբանները բանակցություններ են վարում լուծում գտնելու համար: ՊՍԺ-ն ցանկանում է վերադարձնել լոյալության համար վճարած գումարը, իսկ Մբապեն՝ ստանալ պայմանագրով նախատեսված աշխատավարձն ու բոնուսները:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա