Ֆրանսիայի Լիգա 1-ի 29-րդ տուրից հետաձգված խաղում ՊՍԺ-ն չհաղթեց «Նանտին»` 1-1։
Փարիզյան գրանդը Վիտինյայի խփած գոլի շնորհիվ հաղթում էր, բայց 83-րդ րոպեին բաց թողեց հաղթանակը։
Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը 78 միավորով առաջին տեղում է։ «Պարի Սեն-Ժերմենն» արդեն ապահովել է չեմպիոնությունը։ «Նանտն» ունի 31 միավոր և 14-րդն է։
Ֆրանսիայի Լիգա 1, 29-րդ տուր
«Նանտ» - ՊՍԺ` 1-1 (տեսանյութ)
Դուգլաս Ավգուստո, 83 - Վիտինյա, 33
Լիգա 1-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։


