Ֆրանսիական ՊՍԺ-ն լրջորեն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» երիտասարդ կիսապաշտպան Բրայան Բուգարինի տրանսֆերով, հայտնում է Marca-ն:
Փարիզյան գրանդը ցանկանում է ամեն գնով ձեռք բերել 16-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը:
Նման քայլով ՊՍԺ-ն մտադիր է վրեժ լուծել Կիլիան Մբապեին ազատ գործակալի կարգավիճակում «Արքայական ակումբին» զիջելու համար:
Բրայան Բուգարինն այժմ պրոֆեսիոնալ պայմանագիր ունի «Լոս Բլանկոսի» հետ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լիգա 1-ի չեմպիոնը ցանկանում է թիմ հրավիրել նաև անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դայկին: