Ֆրանսիական ՊՍԺ-ն հետաքրքրված է Բիլբաոյի «Աթլետիկի» վինգեր Նիկո Ուիլյամսի ծառայություններով, տեղեկացնում է Marca-ն:
Ֆրանսիայի չեմպիոնը պատրաստ է վճարել Իսպանիայի հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստի համար պահանջվող հրաժարագինը, որը կազմում է 58 միլիոն եվրո: Ֆրանսիացի գոլահար Կիլիան Մբապեի հեռանալուց հետո ՊՍԺ-ն ցանկանում է ուժեղացնել հարձակման գիծը, իսկ Ուիլյամսը փարիզյան ակումբի համար հիանալի տարբերակ է:
Ավելի վաղ Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ Ուիլյամսը ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա», կատալոնական ակումբն էլ արդեն բանակցում է «Աթլետիկի» հետ:
Նիկո Ուիլյամսը 2023/24 մրցաշրջանում «Աթլետիկում» անցկացրել է 37 խաղ խփել է 8 գոլ, կատարել է 16 գոլային փոխանցում: Նա մասնակցեց նաև այս ամռանը Գերմանիայում կայացած Եվրո-2024-ին ու Իսպանիայի հավաքականի հետ դարձավ Եվրոպայի չեմպիոն: Ուիլյամսը 6 խաղում խփեց 2 գոլ և կատարեց 1 արդյունավետ փոխանցում:


