Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն Լիգա 1-ի 18-րդ տուրում հյուրընկալվեց «Լանսին» և հաղթանակի հասավ 2-0 հաշվով:
Հանդիպման հաշիվն առաջին կեսում բացեց 21-ամյա հարձակվող Բրեդլի Բարկոլան, որը «Լանսի» դարպասը գրավեց Կիլիան Մբապեի փոխանցումից հետո: Մյուս գոլն իր անվան դիմաց գրանցեց Մբապեն, որը դարպասի գրավմամբ աչքի ընկավ խաղավերջում:
Խաղասկզբում «Լանսը» հաշիվը բացելու հիանալի հնարավորություն ունեցավ, սակայն Պշեմիսլավ Ֆրանկովսկին վրիպեց 11-մետրանոց նշակետից: Խաղակեսի վերջնամասում էլ տանտերերը մնացին 10 ֆուտբոլիստով. ուղիղ կարմիր քարտով հեռացվեց պաշտպան Ժոնաթան Գրադին:
ՊՍԺ-ն միավորների քանակը հասցրեց 43-ի և գլխավորում է աղյուսակը, «Լանսը» 26 միավորով 8-րդն է:
Ֆրանսիայի Լիգա 1, 18-րդ տուր
«Լանս» - ՊՍԺ՝ 0-2 (տեսանյութ)
Բրեդլի Բարկոլա, 30, Կիլիան Մբապե, 89
Չիրացված 11մ՝ Պշեմիսլավ Ֆրանկովսկի («Լանս»), 6
Հեռացում՝ Ժոնաթան Գրադի («Լանս»), 45+2