Logo

ՊՍԺ-ն արտագնա հաղթանակ տարավ

00:41 / 09.10.2023Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի առաջնության 8-րդ տուրի վերջին խաղում Փարիզի ՊՍժ-ն հյուրընկալվեց «Ռենին» ու հաղթեց 3-1 հաշվով։ Առաջին խաղակեսում փարիզցիների համար 2 գոլի առավելություն ստեղծեցին պորտուգալացի կիսապաշտպան Վիտինիան ու մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հակիմին, իսկ խաղի վերջակետը դրեց ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին։

ՊՍԺ-ն միավորների քանակը հասցրեց 15-ի և երրորդ տեղում է՝ առաջատար «Մոնակոյին» զիջելով 2 միավոր։ «Ռենը» 11 միավորով 8-րդն է։

Ֆրանսիայի առաջնություն, 8-րդ տուր

«Ռեն» - ՊՍԺ՝ 1-3

Ամին Գուրիր, 56 – Վիտինիա, 32, Աշրաֆ Հակիմի, 36, Ռանդալ Կոլո Մուանի, 58

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա