Ֆրանսիայի Լիգա 1-ի 15-րդ տուրում գործող չեմպիոն ՊՍԺ-ն տնային խաղում 3-1 հաշվով առավելության հասավ «Լիոնի» նկատմամբ։
Փարիզյան ակումբից աչքի ընկան ֆրանսիացի վինգեր Ուսման Դեմբելեն, պորտուգալացիներ, կիսապաշտպան Վիտինյան ու հարձակվող Գոնսալու Ռամուշը։ «Լիոնի» միակ գոլը խփեց Վրաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ժորժ Միկաուտաձեն։
«Պարի Սեն-Ժերմենը» 37 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է և 7 միավորով գերազանցում է մոտակա հետապնդողներ «Մարսելին» ու «Մոնակոյին»։ «Լիոնը» 25 միավորով 5-րդն է։
Ֆրանսիայի Լիգա 1, 15-րդ տուր
ՊՍԺ - «Լիոն»` 3-1
Ուսման Դեմբելե, 8, Վիտինյա, 14, Գոնսալու Ռամուշ, 88 - Ժորժ Միկաուտաձե, 40