Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն Լիգա 1-ի 11-րդ տուրում արտագնա հանդիպում անցկացրեց «Անժեի» դեմ և հաղթեց 4-2 հաշվով:
Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը բոլոր գոլերը խփեց առաջին խաղակեսում, դուբլի հեղինակ դարձան վինգերներ, հարավկորեացի Լի Կան Ինը և ֆրանսիացի Բրեդլի Բարկոլան:
ՊՍԺ-ն 29 միավորով առաջատարն է, 6 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող «Մոնակոյին»: «Անժեն» 10 միավորով 15-րդն է:
Ֆրանսիայի Լիգա 1, 11-րդ տուր
«Անժե» - ՊՍԺ` 2-4 (տեսանյութ)
Էստեբան Լեպոլ, 90+1, Էմանուել Բիումլա, 90+7 - Լի Կան Ին, 17, 20, Բրեդլի Բարկոլա, 31, 45+2