Logo

ՊՍԺ-ն «Ալ Հիլյալին» թույլատրել է բանակցել Մբապեի հետ

20:14 / 24.07.2023Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն դեմ չէ Կիլիան Մբապեի տեղափոխությանը Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլյալ»:

AFP-ի համաձայն՝ փարիզցիներն արաբական ակումբին թույլատրել են բանակցություններ վարել ֆրանսիացի հարձակվողի հետ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ալ Հիլյալը» Մբապեի տրանսֆերի համար պաշտոնական առաջարկով դիմել է ՊՍԺ-ին և պատրաստ է 300 միլիոն եվրո տրամադրել գործարքի համար

Հիշեցնենք, որ 24-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Transfermarkt-ը փարիզյան ակումբի պատմության լավագույն ռմբարկուի տրանսֆերային արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ