Ֆրանսիայի Լիգա 1-ի 12-րդ տուրում ՊՍԺ-ն մրցակցի դաշտում 3-2 հաշվով հաղթեց «Լիոնին»։
Մինչև ավելացված 5-րդ րոպեն հաշիվը 2-2 էր, սակայն Ժոաու Նևեշը դժվարին հաղթանակ պարգևեց փարիզյան գրանդին։
«Պարի Սեն-Ժերմենը» 27 միավորով առաջին տեղում է, «Լիոնը»` 20 միավորով 7-րդ։
Ֆրանսիայի Լիգա 1, 12-րդ տուր
«Լիոն» - ՊՍԺ` 2-3
Աֆոնսո Մորեյրա, 30, Էյնսլի Մեյտլենդ-Նայլս, 50 - Վարեն Զայիր-Էմերի, 26, Խվիչա Կվարացխելիա, 33, Ժոաու Նևեշ, 90+5
Հեռացում` Նիկոլաս Տալյաֆիկո, 90+3 («Լիոն»)
Լիգա 1-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


