Logo

ՊՍԺ-ն 6 գոլ խփեց, հաղթեց և ընդհուպ մոտեցավ տիտղոսին

23:55 / 29.03.2025Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն Լիգա 1-ի 27-րդ տուրում հյուրընկալվեց «Սենտ-Էթյենին» և 6-1 հաշվով կամային հաղթանակ տարավ:

Լուիս Էնրիկեի թիմից դուբլ գրանցեց ֆրանսիացի կիսապաշտպան Դեսիրե Դուրեն, մեկական գոլ էլ խփեցին Գոնսալու Ռամուշը, Խվիչա Կվարացխելիան, Ժոաու Նևեշը և Իբրահիմ Մբայեն:

ՊՍԺ-ն 71 միավորով առաջատարն է և առաջնության ավարտից 7 տուր առաջ անհասանելի դարձավ քիչ առաջ պարտված և երկրորդ տեղում գտնվող «Մարսելի» համար: Ռոբերտո դե Ձերբիի թիմը 22 միավոր է զիջում ՊՍԺ-ին: Քիչ անց «Մոնակոն» տանը կմրցի «Նիսի» դեմ: Այս թիմերը 47-ական միավոր ունեն: Եթե այդ խաղում ոչ-ոքի գրանցվի, ՊՍԺ-ն վաղաժամ կապահովի չեմպիոնությունը:

Ֆրանսիայի Լիգա 1, 27-րդ տուր

«Սենտ-Էթյեն» - ՊՍԺ` 1-6 (տեսանյութ)

Լուկաս Ստասին, 9 - Գոնսալու Ռամուշ, 43 (11մ), Խվիչա Կվարացխելիա, 50, Դեսիրե Դուրե, 53, 66, Ժոաու Նևեշ, 62, Իբրահիմ Մբայե, 90

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ