Ֆրանսիական ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է Il Mattino-ն:
Փարիզցիները 24-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց առաջարկել են 110 միլիոն եվրո, իսկ Օսիմհենին՝ տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձի երաշխիք:
Նախորդ շաբաթ «Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը, խոսելով Օսիմհենի հեռանալու մասին, հայտարարել էր, որ միակ ակումբը, որը կարող է իրեն թույլ տալ հարձակվողի տրանսֆերը, ՊՍԺ-ն է, սակայն հավելել էր, որ փարիզցիներից սպասում է 200 միլիոն եվրոյի առաջարկ:
Հիշեցնենք, որ 2022/23 մրցաշրջանում Օսիմհենը ճանաչվել էր Ա Սերիայի լավագույն ռմբարկու, իսկ բոլոր մրցաշարերում նեապոլյան ակումբի կազմում մասնակցել էր 31 խաղի, խփել 26 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում:


