Logo

ՊՍԺ-ի ու «Չելսիի» ներկայացուցիչները բախվել են. Էնրիկեն հրել է Պեդրոյին

11:25 / 14.07.2025Ֆուտբոլ
null

Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչից հետո «Չելսիի» ու ՊՍԺ-ի ներկայացուցիչների միջև բախում է տեղի ունեցել։

Մրցավարի՝ խաղի ավարտն ազդարարող սուլոցից հետո փարիզյան գրանդի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման մոտեցել է «Չելսիի» հարձակվող Ժոաո Պեդրոյին` հաշիվներ պարզելու։

Իրադարձությունների կիզակետ է անմիջապես ժամանել «Պարի Սեն-Ժերմենի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն, որը բռնել է Պեդրոյի կոկորդից ու հրել նրան։

Կրքերն արագ հանդարտվել են, ու բախումը չի շարունակվել։

Եզրափակիչում «Չելսին» 3-0 հաշվով հաղթել է ՊՍԺ-ին ու դարձել աշխարհի ակումբային չեմպիոն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ