Փարիզի ՊՍԺ-ի ու Մյունխենի «Բավարիայի» նախկին հարձակվող Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է MLS-ը ներկայացնող ամերիկյան «Նյու Յորք Ռեդ Բուլզ»։ Կողմերը պայմանագիրը կնքել են «2+1» ձևաչափով, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Կամերունցի ֆուտբոլիստը «Պարի Սեն-Ժերմենում» հանդես է եկել 2018-2020 թթ., 51 խաղում խփել 9 գոլ, կատարել 3 ասիստ։ 35-ամյա Չուպո-Մոտինգը «Բավարիայի» ֆուտբոլիստ եղել է 2020-2024 թվականներին, մասնակցել 122 հանդիպման, դարձել 38 գոլի ու 13 գոլային փոխանցման հեղինակ։ Նա խաղացել է նաև գերմանական այլ ակումբներում` «Համբուրգում», «Մայնցում», «Սանկտ Պաուլիում», «Շալկե-04»-ում ու անգլիական «Սթոք Սիթիում»։