Նույնիսկ խելահեղ ամառային տրանսֆերային պատուհանը ֆրանսիական ՊՍԺ-ին չի հանգստացնում. թիմը միացել է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդի համար մղվող տրանսֆերային պայքարին:
Գերմանական Bild-ը, հղում կատարելով ֆրանսիական L’Équipe-ին, գրում է, որ փարիզյան ակումբը պատրաստ է ընդհանուր 300 մլն եվրո տրամադրել՝ նորվեգացի գոլահարին ձեռք բերելու համար:
Այս գումարը նախատեսված է Հալանդի հրաժարագինը վճարելու, նրա ներկայացուցիչներին վարձատրելու, ֆուտբոլիստին հենց ՊՍԺ-ն ընտրելու համար պարգևատրելու, ինչպես նաև տարեկան աստղաբաշխական՝ 30 մլն եվրո աշխատավարձի համար:
Հիշեցնենք, որ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են նաև «Բարսելոնան» ու Մադրիդի «Ռեալը»:
Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է նոր Մեսի-Ռոնալդու դիմակայություն հորինել