Logo

ՊՍԺ-ի սեփականատերը՝ ակումբը վաճառելու լուրերի մասին. «Ծիծաղելի է»

19:34 / 29.11.2022• ՍՊՈՐՏ
null

Ֆրանսիական ՊՍԺ-ի կատարցի սեփականատեր և նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին հերքել է ակումբի հնարավոր վաճառքը: Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունից հետո Qatar Sports Investments-ը կարող է վաճառել ՊՍԺ-ն։

«Դա ինձ ստիպում է ծիծաղել, չգիտեմ՝ անկեղծորեն պատասխանե՞մ այս հարցին, քանի որ դա ինձ կատակ է թվում։ Սա միայն սկիզբն է Qatar Sports Investments-ի, ՊՍԺ-ի և այն ամենի համար, ինչ մենք անում ենք:

Մենք պատրաստվում ենք մտնել երկրորդ փուլ, որտեղ կունենանք անհավանական աճ։ ՊՍԺ-ի և մեր ամբողջ թիմի համար ամենահուզիչ օրերը դեռ առջևում են»,- Ալ-Խելաիֆիի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի գործող չեմպիոնը Լիգա 1-ում 15 խաղից հետո 41 միավորով առաջատարն է, իսկ Չեմպիոնների լիգայում դուրս է եկել 1/8 եզրափակիչ, որտեղ երկխաղյա դիմակայություն կանցկացնի Մյունխենի «Բավարիայի» հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ