Լոնդոնի «Տոտենհեմը» կարող է նոր սեփականատեր ունենալ: Ֆուտբոլային ինսայդեր Բեն Ջեյքոբսը սոցցանցերում հայտնել է, որ անգլիական ակումբի բաժնետոմսերը մտադիր է ձեռք բերել Qatar Sports Investments ընկերությունը, որը Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի սեփականատերն է:
Հաղորդվում է, որ ՊՍԺ-ի սեփականատեր, կատարցի միլիարդատեր Նասեր Ալ-Խելաիֆին նախորդ շաբաթ հանդիպել է «Տոտենհեմի» նախագահ Դանիել Լևիին:
Հիշեցնենք, որ «Տոտենհեմի» բաժնետոմսերի 85 տոկոսը պատկանում է բրիտանական ENIC Group-ին:


